
Փոփոխություններ կլինեն Հայաստանի օրհներգում
Նոյեմբերի 28-ին կառավարության չզեկուցվող հարցերի մեջ էր Հայաստանի պետական օրհներգի մեջ փոփոխություն առնելու հարցը։ Փոփոխություններ կարվեն ինչպես օրհներգի տեքստում, այնպես էլ գործող օրենքի մի քանի այլ կետերում։ Մասնավորապես՝ օրհներգի կատարումը պարտադիր է դառնալու ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում և քոլեջներում։ Պարգևատրման արարողությունները նույնպես կուղեկցվեն օրհներգով։ Նախագիծը մշակել և ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը և Ալեն Սիմոնյանը։
Առաջարկվում է խմբագրել օրհներգի տեքստը՝ չորրորդ քառատողը առաջարկվում է երկրորդ քառատող տանել։ Ըստ այդ փոփոխությունների՝ օրհներգը կունենա հետևյալ տեսքը․
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որտիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի,
Ազատության կզոհվի։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում կառավարությունը կարող է թույլ տալ օգտագործել օրհներգի կարճ տարբերակ։