Մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի 6 ամսով
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումն արգելվում է վեց ամիս ժամկետով։
Վերոնշյալ ապրանքների չարտահանելու հիմնական պատճառը ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է։ Չնայած արտադրությանը՝ հացահատիկի ներքին պահանջարկը բավարարելու համար Հայաստանը հիմնականում ներմուծում է այն։
Հայաստանի ու ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը վերջին 3 տարվա ընթացքում ավելի քան 3 անգամ ավելացել է։ Եթե 2021 թվականի առևտրաշրջանառությունը կազմել է 2,96 մլրդ դոլա, ապա այս տարվա սեպտեմբերի տվյալներով՝ այն հասնում է 9,37 մլրդի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 4-ից և գործելու է մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը ներառյալ։
