
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նորընտիր նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ Ուրուգվայը կշարունակի ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:
Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի մեր պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում: Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր երկկողմ օրակարգը հարստանելու իմ պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների,- ասված է ուղերձի մեջ։
Վարչապետը նորընտիր նախագահին հրավիրել է Հայաստան։
Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել Թուրքիայի քաղաքականությունը։ Ուրուգվայի 3 միլիոն բնակչության ավելի քան 1 տոկոսը հայեր են։
Շուշան Ասրյան