
Ոզնիների և չվող թռչունների որոշ տեսակներ կանգնած են անհետացման վտանգի առաջ
Վերջին տարիներին բնապահպանական կազմակերպությունների զեկույցները ցույց են տալիս, որ ոզնիների և չվող թռչունների որոշ տեսակներ կանգնած են վտանգի առաջ։ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում ոզնիները այժմ նշված են որպես գրեթե վտանգված տեսակներ։ Որոշ տվյալների համաձայն՝ ոզնիների թիվը ընդհանուր առմամբ նվազել է 30 տոկոսով։
Ոզնիների քանակի կտրուկ անկումը կապված է մի շարք երևույթներից։ Ինտենսիվ հողագործությունը, քաղաքաշինությունը, ավտոմեքենաների առատությունը վնաս են հասցնում նրանց։
Ոզնիները հիմնականում սնվում են միջատներով։ Հողագործությամ մեջ կիրառվող թունաքիմիկատները ոչնչացնում են այդ միջատներին։ Երբեմն էլ ոզնիներն են թունավորվում դրանցից։
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված է ոզնիների երկու տեսակ՝ հարավային կամ երկարասուր ոզնի և եվրոպական ոզնին։
Սրան զուգահեռ՝ չվող թռչունների վրա ազդում են կլիմայի փոփոխությունները, ջրհեղեղները, բնության աղտոտումը և այլն։ Կարմիր գրքում ընդգրկված է չվող թռչունների 6 տեսակ, որոնց շարքում են սև անգղը, մորուքավոր անգղը և այլն։