Արշավականները ընկել են լանջից․ օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում՝ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի 2 անդամները ընկել են լանջից։ Փրկարարները գտել են Հ. Խ.-ին (ծնված 1998 թ.), Ա. Թ.-ին (ծնված 1998 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.)։ Վերջին երկուսի մոտ հայտնաբերվել են տարբեր վնաստվածքներ և ցրտահարության նշաններ։ Մոլորված արշավականներին օգնելու համար ներգրավվել են շուրջ 20 հրշեջ-փրկարարներ և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնացներ։
Նրանց ձնագնացով տեղափոխել են շտապօգնության մեքենայի մոտ։
Արագածոտնի մարզում եղանակային պայմանները վատ են։ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը նույնիսկ փակ է:
