ՀայաստանՔաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորները դիմել են դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը, դատական հայց են ներկայացրել կառավարության և ԱԳՆ-ի դեմ։ Նրանք պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել արտգործնախարար Արարատ Միրզոյանի 2024 թվականի մարտի 14-ի գրությունը, որի համաձայն արգելվել է վերը նշված պատգամավորներին ծանոթանալ խաղաղության պայմանագրի բովանդակությանը։

Նրանք պայմանագրի բովանադակությանը ծանոթացել են դեկտեմբերին։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց նրանց այդ հնարավորությունը սահմանափակվել է։

Դրան նախորդել էր «Հայաստան» խմբակցության անդամների հայտարարությունն այն մասին, որ «ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը»։ 

Նախնական դատական նիստը նշանակվել է 2025 թվականի հունվարի 14-ին։