ՀայաստանՍոցիալական

Այսօր երթուղի են դուրս եկել նոր տրոլեյբուսներ

Դեկտեմբերի 2-ին 15 նոր տրոլեյբուսներ առաջին անգամ երթուղի են դուրս եկել։ Ըստ այդմ՝ որոշ փոփոխությունների է ենթարկվել տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքում։

Չարբախից դեպի «Էրեբունի» թանգարան գնացող N2Ա երթուղին այժմ սպասարկելու է մինչև Նուբարաշեն։ Երթուղում ավելացվել է շարժակազմը և հասել 13 Zhongtong տրոլեյբուսի։ Շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե։

Ավելացել է նաև N10Ա, N1, N9, N15 տրոլեյբուսների քանակը։ Կրճատվել է նաև շարժման տևողությունը։ N10Ա երթուղում աշխատելու է Yutong մակնիշի 13 տրոլեյբուս, N1 և N9 երթուղիներում՝ 10, N15-ում՝ 7։

Տրոլեյբուսից օգտվելիս քաղաքացիները վճարում են 50 դրամ։