
Ավտոբուսի վարորդները Երևանում գործադուլ են հայտարարել
Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտվանից Երևանի ենթակայության տակ գտնվող ավոտոբուսների վարորդները գործադուլ են սկսել։ Քաղաքի ավտոբուսների մի շարք վարորդների գործադուլի պատճառով կանգառները մարդաշատ են։
Գործադուլի հիմնական պատճառը աշխատավարձի բարձրացումն է։ Նշվում է, որ միասնական տոմսային համակարգի ներդնումից հետո խոստացել են բարձրացնել աշխատավարձը, սակայն փոփոխություն չի եղել։ Գործադուլի պատճառով աշխատում են տրոլեյբուսներն ու փոքր երթուղայինները:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 4-ի ավագանու նիստի ժանանակ հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ «նոր ձեռքբերված 171 միավոր «ZhongTong» մակնիշի ավտոբուսներն արդեն Երևանում են, 342 վարորդներ են պետք, աշխատավարձը՝ 420 հազար դրամ»։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։
Կոստանյանը նշել է նաև վարորդների աշխատավարձերը․
- MAN — 401,500 ՀՀ դրամ,
- Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
- Gazel City — 219,500 ՀՀ դրամ