ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի է, թե ովքեր են Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները

Դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում տեղի կունենան Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությունները։ Մասնակից թեկնածուների անունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։

Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։ Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար։ Սակայն, թե ինչ ձևով է կայանալու քվեարկությունը, հայտնի չէ։

Գյումրին շուրջ մեկ ամսից ավելի է՝ չունի քաղաքապետ։ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Սամսոնյանի հրաժարականից հետո Սարուխանյանը համարվում էր ՔՊ-ի գլխավոր թեկնածուն, բայց թմրանյութերի պատմության պատճառով հրաժարվեցին նրա թեկնածությունից, իսկ հիմա կրկին վերադարձան նրա թեկնածությանը։