ՀայաստանՍոցիալական

Մասնագիտական ուսումնական հաստատություններում ատեստավորումը հաղթահարած դասախոսները հավելավճար կստանան

2024 թվականի փետրվարից համապատասխան ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին հավելավճարներ է տրվում։ Նոր նախագծով առաջարկվել է մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսներին և վարպետներին նույնպես հավելավճար տրամադրել։ Ատեստավորումը արդեն իրականացվել է, իսկ տարակարգը նախատեսվում է իրականացնել մյուս տարի։

Նրանց նկատմամբ գործող խրախուսման ձևերը նման են մանկավարժների ատեստավորման համակարգում գործող հավելավճարներին։ Մասնավորապես՝ մանկավարժները իրենց աշխատավարձի նկատմամվ հավելավճար կստանան հետևյալ չափորոշիչներով։

— 90-100% արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 50% հավելավճար

— 80-89%-ի արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 40% հավելավճար

70-79% արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 30 % հավելավճար

60-69 % արդյունք ցուցաբերելու դեպքում արդեն աշխատակիցների դրույքաչափը սահմանվում է 200․000։

Ատեստավորում և տարակարգ ստացած մասնագետների աշխատավարձը կարող է ավելի շատ բարձրանալ։ Ատեստավորման ընթացքում ստուգվում են ուսուցիչների մասնագիտական գիտելիքները, տարակարգի դեպքում՝ մանկավարժական։