
Երեք ամսվա ընթացքում տաքսիները 23 մլն դրամի ՀԴՄ կտրոն են գեներացրել
Տաքսիները 3 ամսում 23 մլն դրամի ՀԴՄ կտրոն են գեներացրել։ Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում սրա մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ոլորտում ՀԴՄ–ների ներդրման ժամանակ եղել են որոշ մտահոգություններ, սակայն ժամանակը ցույց է տվել, որ որոշումը ճիշտ էր:
Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները՝ լինեն անհատ վարորդներ կամ օնլայն հարթակների վարորդներ, հարկային դաշտում են։ Նրանք պետությանը հաշվետվություն են ներկայացնում ու տուրքեր վճարում:
Նման որոշումը մեծ ալիք բարձրացրեց, քանի որ շատ վարորդներ ասում են, որ իրենց եկամուտներով այս պահանջներին հետևել ի վիճակի չեն։ Անհատ տաքսիստները դժգոհում են։ Պատճառն այն է, որ այդ կարգավորումները նպաստում են օնլայն հարթակների զարգացումը։ Տաքսի վարելը նպատակահարմար չի դառնա։ Մյուս կողմից, օնլայն հարթակների վարորդների համար այս համակարգը մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ հաշվապահ վարձելու ու տեխնիկական մի շարք հարցերի լուծումը ծառայությունն է անում։
Չնայած այս ամենին՝ ավելացող հարկը ոչ թե օնլայն ծառայությունների եկամուտներից է գանձնվելու, այլ բարձրանալու են տաքսու գները։