ՀայաստանՏնտեսություն

ԵԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանում 200-250 մլն դոլարի ներդրում անել

ԵԱԶԲ-ն նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանում ներդնել 200-250 մլն դոլար։ Սրա մասին հայտարարել է բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

2025 թվականին Եվրասիական զարգացման բանկը դիտարկում է նոր նախագծեր Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ։ Նախատեսվում է շարունակել համագործակցությունը «Երեմյան Փրոջեքթսի» և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։

ԵԱԶԲ-ն Հայաստանին այս տարվա հունիսին 100 մլն դրամ էր հատկացրել՝ հեղեղումների հետևանքները վերացնելու համար։ Հուլիսին բանկը Հայաստանին շուրջ 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին հայտարարեց` «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի կառուցման համար։ Բանկը այդ նույն ամսին նաև Կառավարությանը շուրջ 100 մլն դոլար վարկ տալու մասին հայտարարեց՝ բյուջետային դեֆիցիտը փակելու համար։

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն էլ հայտարարել էր, որ պատրաստ են առաջիկա 3 տարում Հայաստանում կատարել մոտ 500 մլն դոլարի ներդրում։