
«Գոյ» թատրոնը հայտնում է, որ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ
Դեկտեմբերի 6-ին «Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր — փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ: Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:
Թատրոնը ստորագրահավաք է սկսել։ Այն նպատակ ունի պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի շարունակական գործունեությունը։
Թատրոնը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է միջանկյալ հրատապ լուծում, այսինքն՝ աշխատանքները վերսկսվեն մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին փաստել էր, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը։