ՀայաստանՊատահար

Ապօրինի ծառահատումներ Տավուշի մարզում

Հայաստանում աշուն-ձմեռ ժամանակահատվածում մեծանում է ծառահատումների թիվը՝ կապված եղանակի ցրտելու հետ։ Օրենքը արգելում է ցանկացած ծառահատում, որը չի հաստատվել համապատասխան պետական մարմնի կողմից: Այնուամենայնիվ, օրենքի խախտումներ հաճախ են լինում։

Տավուշի մարզի Բերդի բնակիչը «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ։ Պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է 35 ծառ՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նոյեմբերի 28-ին նույնպես Տավուշի մարզում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել։ «Նավուրի անտառպետության» տարածքում հայնաբերվել են երկու բնակիչներ։ Նրանք հատել են 18-ից ավել ծառեր։ Երկու գյուղացիներն էլ ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անօրինական անտառահատումների համար սահմանված են վարչական և քրեական պատիժներ՝ շրջակա միջավայրին հասցված վնասի ծանրության հիման վրա։