
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հայոց պատմություն» առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու։ Պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը։
Նախարարը նշել է, որ առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը։ Նախաարարը վստահեցրել է, որ գաղափարական փոփոխություններ չեն լինի։
Սա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մեր մոտեցումը՝ կախված նրանից, թե, օրինակ, պատմանական որևէ իրադարձություն ինչպե՞ս է ազդել պետության զարգացման կամ չզարգացման վրա: Այսինքն, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումն այդ իրադարձություններին։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ էր հայտարարել, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
Նախագիծն ներկայացվել էր նաև e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քննարկման: