ԱռողջությունՀայաստան

Ջրծաղիկով վարակման դեպքերը ավելացել են

Հայաստանում հոկտեմբեր ամսին գրանցվել է ջրծաղիկով վարակման 960 դեպք։ Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է սեպտեմբեր ամսվա գրանցված դեպքերին (369)։ Տվյալները հրապարկել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Կայքում երևում է նաև, որ վարակը հիմնականում տարածվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Հիմնական վարակակիրները 3-6 տարեկան երեխաներն են։ Այս տարի ջրծաղիկի ամենաբարձր ցուցանիշերը գրանցվել են գարնանը։ Մայիսին գրանցված վարակակիրների թիվը հասել է 3340-ի։

Ջրծաղիկը հեշտությամբ տարածվող վիրուսային հիվանդություն է, որը վտանգավոր չէ, բայց կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ռիսկային խմբերի համար։ Այն առավել հաճախ հանդիպում է մանկական տարիքում և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության առաջին ախտանիշներն են ջերմության բարձրացումը, թուլությունը, գլխացավը։ Դրանից հետո մաշկին հայտնվում են քոր առաջացնող ցաներ։