ՀայաստանՍոցիալական

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1․926․405 զբոսաշրջիկ

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը 5.8 տոկոսով նվազել է: Սրա մասին հրապարակել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Վերջին 5 տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվը ավելացել է Հայաստանում։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և կմեկնարկի նաև TRIP ծրագիրը։ Այն ծրագիրը էապես կփոխի Հայաստանի զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ։