ՀայաստանՊատահար

Սյունիքում 20 տոննա հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է այրվել

Դեկտեմբերի 8-ին Տաթև-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվել։ Ժամը12:30-ի սահմաններում Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։ Սրա մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»։ Պարզվել է, որ այրվել է ավտոցիստեռն՝ ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է եղել հեղուկ գազով:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ հրշեջ-փրկարարական երկու ջոկատին ու Աղվանիի հենակետից մեկնած մեկ մարտական հաշվարկին միացել են ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։