ՀայաստանՊատահար

14 տարեկան երեխան մեծ քանակի դեղեր ընդունելու պատճառով մահացել է

14 տարեկան երեխան մեծ քանակի դեղեր ընդունելու պատճառով հիվանդանոցում մահացել է։

«Արաբկիր» ԲԿ-ն անդրադարձել է 14 տարեկան երեխայի մահվանը՝ նշելով, որ երեխան սուր թունավորումով տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց։ Սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։

«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը արդյունք չեն տվել։