
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում
Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ Այսինքն՝ Աշտարակից Թալին տանող ճանապարհը անցնելու է արդեն Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհով։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։
Վարորդներին զգուշացրել են ուշադիր լինել և հետևել ճանապարհային նշաններին։
Ճանապարհը կահավորված է հատուկ նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։