ՀայաստանՍոցիալական

Կոյուղաջրերը լցվել են Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Հայորդաց տուն

Այսօր համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել։ Նորքի Հայորդաց տան աշխատակիցները ֆեյսբուքյան էջում հրապարակումներ էին արել, որտեղ երևում էր, թե ինչպես է շրջակայքը լցվել կոյուղաջրերով։

Խնդիրը նման կերպ բարձրաձայնելուց մի քանի ժամ անց կրկին տեսանյութ է հրապարակվել, որտեղ արդեն նույն աշխատակիցը նշում էր, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը լուծել է այդ խնդիրը։ Այսինքն՝ 3 օրվա ահազանգներից հետո միայն համացանցում լայն տարածում ստանալուց հետո խնդիրը լուծվել է, այն էլ՝ մասամբ։ Ընկերությունը վերացրել է ջրի արտահոսքը, բայց խողովակի վերանորոգումը դեռ չի ավարտվել։