ՀայաստանՍոցիալական

Վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում գները թանկանում են

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արաբկիր վարչական շրջանում մեկ 14-հարկանի շենք համար կարող է լինել 50-60 մլն դրամի տեղական տուրք:

Գուրգեն Գրիգորյանն անդրադարձավ նաև հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքին՝ նշելով, որ իրենք ժամանակին կառավարությանը ներկայացրել են իրենց կանխատեսումը, որ հեռավոր մարզերում կառուցապատողները կառուցապատման ծրագիր չեն իրականացնելու, և, ըստ էության, Երևանի փաստացի սահմաններն են ընդլայնվելու:

Գրիգորյանը պատասխանեց նաև այն հարցին, թե մարզերում ներդրում անելը այս ոլորտում ձեռնտո՞ւ է, ասոցիացիայի նախագահը պատասխանեց.

Ասոցիացիայի նախագահը հավելեց, որ վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում գները միայն ու միայն թանկանում են, որովհետև կառուցապատման ծրագրերում շինարարական ինքնարժեքը թանկանում է։

Ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում. գները տատանվել են 560 հազար (1,4 հազար դոլար) մինչև 2,78 միլիոն դրամ (7,2 հազար դոլար) մեկ քառակուսի մետրի համար, Արաբկիրում՝ 480 հազարից (1,2 հազար դոլար) մինչև 1,1 միլիոն դրամ (2,8 հազար դոլար), Դավթաշենում՝ 420-ից 750 հազար դրամ ($1,1-ից $1,9 հազար)։

Վերջին տարիներին աճել է սեփական տների շինարարությունը։ Հունվար-օգոստոս ամիսների վիճակագրության համաձայն՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70,2 տոկոսով՝ կազմելով 82 մլրդ 505 մլն դրամ։

2020 թվականից հետո շինարարարական մեծ աճ է եղել։ Եթե 2020-ին իրականացվել է 432 մլրդ 584 միլիոն դրամի շինարարություն, ապա 2023 թվականին այն աճել է 43,2%-ով կամ 187 միլիարդ 101 միլիոն դրամով։