
Տրանսպորտային սակագների փոփոխությունը գալիք տարվա տնտեսական աճի վրա կարող է 0.5 տոկոս ազդեցություն ունենալ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ընթացքում խոսել է այս և գալիք տարվա տնտեսական աճի մասին։ Ըստ Գալստյանի՝ այս տարի ակնկալվում է մոտ 6% տնտեսական աճ, իսկ մյուս տարի՝ 5%-ի շրջանակներում։
Ասուլիսում քննարկվեց նաև Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը։ Փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն: Նշել է ԿԲ նախագահը։
Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ: Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսային փաթեթներ՝ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի զեղչեր:
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։