ՀայաստանՍոցիալական

Անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն

Անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։ Որոշումն ընդունմվել է Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում։

Աջակցության համար Կառավարությունը շուրջ 6,6 մլն դրամի ֆինանսական միջոց կհատկացնի։ Աջակցությունը կտրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքներին:

Վարչապետի Նիկոլ Փաշինյանը դեռ 2021 թվականի հունիսի 17-ին Առաջին ալիքի նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր հարյուրավոր անհետ կորածներ կան հայկական կողմից: Մասնավորապես, ներկայացնելով 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերիների մասին տվյալները՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա: Հաստատված գերիների թիվը, ըստ վարչապետի, 60 է:

Սակայն, ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, 1991-1994 թվականներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով 4500 անձ անհետ կորած է համարվում Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հրապարակել էր Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս հայկական կողմից անհետ կորածների թիվը։ Անհետ կորած է շուրջ 1000 մարդ. 700-ը` առաջին պատերազմից հետո, 300–ը 2020–2023 թթ–ի ընթացքում։