ՀայաստանՍոցիալական

2025 թվականին Հայաստանում երկու պաշտոնական առաքելություն կանցկացվի ԵՄ փորձագետների կողմից

Դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործառնական փուլի բարձրաստիճան հանդիպումը։ Վիզաների ազատականացման ծրագրի վերջնաժամկետները չեն նշվել։ Այն իրականացվելու է փուլ առ փուլ։ Ըստ այդմ՝ 2025 թվականին ԵՄ համապատասխան կառույցների փորձագետները կվերլուծեն թեմայի վերաբերյալ Հայաստանում առկա խնդիրները։ Արդյունքում՝ կսահմանվի ցանկ, թե ինչ է անհրաժեշտ լինելու Հայաստանի քաղաքացիներին՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանը հասնելու համար։

Քննարկվել են նաև վիզաների ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող մի շարք կարևոր հարցեր՝ կապված փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության պայքարի և այլնի հետ։

Միջոցառումը գլխավորում էին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ԵՄ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։

Վիզաների ամբողջական ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին, երբ ԵՄ-ն և Հայաստանը հայտարարեցին այդ գործընթացի մեկնարկի պատրաստակամության մասին։