ՀայաստանՏեխնոլոգիա

Starlink-ը Հայաստանում գործելու իրավունք է ստացել

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել: Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է, որ ընկերության հայտերը բավարարվել են և հույս հայտնել, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի Հայաստանում։

Հոկտեմբերին SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Երևանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) 2024 փակման արարողության ժամանակ իր տեսաուղերձում նշել էր, որ ցանկանում է Starlink-ը գործարկել Հայաստանում։ 

Starlink-ը արբանյակային ինտերնետ ծառայություն է։ Այն ապահովում է գերարագ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհի օգտատերերին: Մասկը հաստատել էր, որ ծառայությունը շուտով կգա Հայաստան։ Ակնկալվում է, որ զգալիորեն կբարելավի ինտերնետ կապը, հատկապես հեռավոր շրջաններում։