
Շրջանառության մեջ է դրվել նոր հուշադրամ
Կենտրոնական բանկը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը։ Դիմային կողմում Գոհար Գասպարյանի բեմական կերպարն է՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, դարձերեսին արդեն նրա դիմանկարն է։
Հուշադրամը պատրաստված է 925 մաքուր արծաթից։ Քաշը կազմում է 33.6 գրամ։ Ընդհանուր առմամբ՝ թողարկվել է 300 օրինակով։
Գոհար Գասպարյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի օպերային արվեստի զարգացման գործում։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։ Երգչուհին ունեցել է 4000-ից ավելի համերգ աշխարհի տարբեր երկրներում։ Նրա երգացանկը ընդգրկել է ավելի քան 500 ստեղծագործություն։
2024 թվականին Կենտրոնական բանկը թողարկել է 12 հուշադրամ։