
Նոր Նորք վարչական շրջանում քաղաքային այգի կստեղծվի
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նախորդ նիստերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտարարել էր, որ այնտեղ ցանկապատված տարածքներ կան, 8 ընտանիք էլ ապրում է այնտեղ։ Տարածքի հողատարածքների մի մասը վերադարձվել է համայնքին։
Սա արդեն 5-րդ անտառն է, որը նախատեսվում է կառուցել Երևանում։ Տարածքի մեծությամբ այն առաջինն է լինելու։ Կառուցվելու է նաև հանգստի գոտի, հեծանվուղի, մարզական հատված, արհեստական լիճ, ամֆիթատրոն, էկոսրճարան։
Տարածքում առկա են նաև փոքր թվով պտղատու ծառեր, որոնք պահպանվելու են։ Մնացած ծառերը, որոնք չոր են, դուրս կբերվեն, — նշել է Բեգոյանը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից նշեցին, որ Երևանի տարածքում կանաչ տարածքները ընդլայնվել են։ 2023 թվականին կանաչ տարածքները ավելացել է 19․1 հեկտարով, իսկ 2024 թվականին առաջին կիսամյակում՝ 4․2 հեկտարով։