
Հայաստանում թմրամիջոցների իրացումը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ
Թմրամիջոցների չարաշահումը ու դրանց տարածումը Հայաստանում դարձել է կտրուկ աճի միտում ունեցող խնդիր։ 2023-2024 թվականների ընթացքում արձանագրված տվյալները վկայում են, որ թմրամիջոցների տարածումը հասարակության մեջ անընդհատ ավելանում է։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին արձանագրված դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 16 հազարի։ Այսինքն՝ գրանցվել է դեպքերի աճի 21 տոկոս նվազում։
Վերջին ժամանակներում հատկապես թմրամիջոցների տարածումը մեծ սպառնալիք է դարձել։ Դրանք հիմնականում տարածվում են տելեգրամյան հարթակների միջոցով և ներգրավում անչափահասների։ Շենքերի բակերում, շքամուտքերում, դպրոցներում, խաղահրապարակներում թաքցնում են թմրամիջոցներ և սկսում դրանց օնլայն վաճառքը։ Այս մեթոդը ոչ միայն մեծացնում է թմրամիջոցների հասանելիությունը, այլև ավելի վտանգավոր է դարձնում այն երիտասարդների և երեխաների համար, ովքեր հաճախ դառնում են թիրախ։
Անչափահասների ներգրավումը թմրամիջոցների տարածման ցանցերում դարձել է ավելի հաճախ հանդիպող երևույթ։ Երեխաները հաճախ օգտագործվում են որպես թմրամիջոցների տեղադրողներ կամ առաքիչներ։ Սա պայմանավորված է նրանով, որ անչափահասները ավելի քիչ կասկած են հարուցում իրավապահ մարմինների մոտ։ Այնուամենայնիվ, թվերը ցույց են տալիս, որ թմրամիջոցների տարածումը անկում է ապրում տարեսկզբին, իսկ տարեվերջին հասնում մեծ ծավալների։