
Հովիկ Աղազարյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել
Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Վարույթը նախաձեռնվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Հովիկ Աղազարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները վերջին օրերին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Նրան «Քաղաքացիակ պայմանագիր» կուսակցության անդամները մեղադրել են ինչպես կուսակցական, այնպես էլ հանրային բարոյական նորմեր խախտելու մեջ։ Հենց այդ պատճառով էլ նրան հեռացրել են կուսակցության շարքերից։ Այդ մեղադրանքներին ավելացել է ևս մեկը՝ պետական գաղտնիքի հրապարակումը։ Սակայն Աղազարյանը հերքել է այդ տեղեկությունները և նշել, որ նման տեղեկատվություն չի էլ իմացել։
Մեկ այլ գործով՝ նա մեղադրվում է մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ոչ օրինական գործունեության մեջ։
Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմինն առգրավել է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով: Վերջինս Աղազարյանին մեղադրել էր, որդու հետ կապված քրեական գործին միջամտելու համար։ Դրանից հետո արդեն ՔՊ-ից պահանջել էին նրա հրաժարականը։
Այս պահին, սակայն, որևէ պատիժ չի կիրառվում նրա դեմ։ Մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի մեծամասնությունը պետք է հավանություն տա որոշմանը։