
2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից նախաձեռնվել է 816 քրեական վարույթ
Կոռուպցիան համարվում է ժամանակակից պետությունների ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Այն արդիական խնդիր է նաև Հայաստանում։ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից նախաձեռնվել է շուրջ 816 քրեական վարույթ, որից 131-ը ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ Հայաստանին պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 100 միլիոն դրամ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազության վարչության պետ Էդգար Արսենյանը։
Սակայն այս ոլորտում փոփոխություններ են արվել։ Այժմ արդեն, երբ կոռուպցիայի մեջ կասկածվող անձը ընդունում է իր հանցանքը, զղջում դրա համար և վարույթ իրականացնող մարմնին օգնում գտնել հանցանքին մասնակցություն ունեցող այլ անձանց, այդ դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Պարտադիր պայման է նաև, որ կոռուպցիայի մեջ կասկածվողը պետությանը հետ վերադարձնի հասցված վնասը։
Փողերի լվացման գործերով ՀՀ դատախազությունը հենվում է նոր օրենսդրական կարգավորումների և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա։ Հիմա բավարար է ապացուցել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, առանց նախորդող հանցանքի մանրակրկիտ ապացուցման։
Այնուամենայնիվ կոռուպցիայի դեմ պայքարը մնում է շարունակական գործընթաց, որն ուղղված է արդար և թափանցիկ պետական համակարգի ձևավորմանը՝ ի նպաստ երկրի զարգացման և հասարակության բարօրության։