ՀայաստանՊատահար

400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով բեռնված բեռնատարը այրվել է

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15։00-ի սահմաններում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:

Պարզվել է, որ այրվում է MAN մակնիշի բեռնատար։ Այն բեռնված է եղել 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով (վարորդի անուն-ազգանվան առաջին տառերը՝ Ա․ Ա․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին մոտ, մարվել՝ 16:30-ին մոտ: Բեռնատարն ամբողջովին այրվել է։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի կցորդիչ: