
Օպերայի շենքը կլուսավորվի
2025 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Այս մասին տեղեկություններ է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մարդիկ, ովքեր որ զբոսնում էին, ուշադրություն էին դարձնում շենքին։ Մինչև հիմա նրանք ասում էին՝ ինչո՞ւ շենքը լուսավորված չէ, ինչպե՞ս կարելի է այդպես թողնել։ Ես վստահ եմ, որ այն լուծումները, որ հասել են ճարտարապետները 2025 թվականին իրենց արդյունքը կտան և մենք կունենանք ֆանտաստիկ լուսավորված թամանյանակայն շքեղ կառույց, որը ցանկացած հայի համար կլինի պարտադիր այցելության վայր։ Վստահ եմ, որ իբրև գովազդային արշավ, լուսավորությունը կօգնի օպերային թատրոնին նույնպես, — նշել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։
Հին լուսարձակների փոխարեն կտեղադրվեն նոր՝ շուրջ 400 լամպեր։ Նախագիծը երկար փուլ է անցել։ Մշակվել են ծրագրեր, ըստ որոնց՝ մալուխները պետք է այլևս չերևան։ Ծրագիրը արդեն մրցութային փուլում է։