
Անապայի ափերից մոտ 3,3 հազար տոննա աղտոտված ավազ է հավաքվել
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցի տարածքում տեղի ունեցած լցանավերի վթարից հետո ծովի և ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկություններ են տալիս ռուսական լրտավամիջոցները։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Անապայի ափերից մինչ այժմ հավաքվել է 3,3 հազար տոննա աղտոտված ավազ և հող։ Բնապահպանները արձագանքում են, որ մի շարք ծովային կենդանիների և թռչունների կյանքը վտանգված է։
Կուբանի պետական համալսարանի երկրաէկոլոգիայի և շրջակա միջավայրի կառավարման ամբիոնի վարիչ Սերգեյ Բոլոտինը նշել է, որ ծովի մաքրման գործընթացը կարող է տևել մի քանի տասնամյակ։
Մազութի քայքայումը հնարավոր է բակտերիաների շնորհիվ, սակայն ցածր ջերմաստիճանի պայմաններում այդ գործընթացը դանդաղում է։ Մի քանի տարի, կամ գուցե մի քանի տասնամյակ: Կան ակտիվ բակտերիաներ, որոնք ուտում են այն, բայց թե որքան ակտիվ կզարգանան դրանք կախված է ջերմաստիճանից և ինչ խորության վրա է գտնվում մազութը։
Վթարի հանգամանքների քննության շրջանակներում ձերբակալվել է Volgoneft-212 լցանավի կապիտանը, իսկ Volgoneft-239-ի կապիտանը գտնվում է տնային կալանքի տակ։
Նման վթար էր եղել նաև 2007 թվականին։