
Վարդենիկում հուշահամալիր է կառուցվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ավարտվել է 2020-2022 թվականների Արցախյան պատերազմներում զոհված 26 զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության և Մարտունի համայնքի համատեղ ջանքերով՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանից, հուշահամալիրը ստեղծվել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մոտ, կենտրոնական փողոցի հարևանությամբ։ Այն դպրոցից բաժանված է կանաչապատ տարածքով։
Հուշահամալիրի հենապատի վրա պատկերված են զոհվածների լուսանկարները և նրանց անուն-ազգանունները։ Հետաքրքրական է, որ հենապատի մեջտեղում պատկերված են 3 տերևներ և բուրգ։ Տերևներից երկուսը խորհրդանշում են Արցախյան երկու պատերազմի, երրորդը՝ խաղաղ ժամանակներում զոհված վարդենիկցիների հիշատակը, իսկ կենտրոնից բարձրացող բուրգը խորհրդանշում է նոր կյանքի ծիլն ու հարատևությանը։
Գլխավոր մուտքից ճեմուղի է ձգվում դեպի հուշապատ, ճեմուղիում դրվել են նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցայտաղբյուրի և ոռոգման համար՝ ջրամատակարարման համակարգ։