ՀայաստանՍոցիալական

Առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ է առաջարկել։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7-8 ժամ, շաբաթական՝ 35-40։ Սակայն այս փոփոխությունը չպետք է ազդի նաև մարդկանց աշխատավարձի վրա։

Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ մոդելը ներդրվել է աշխարհի տարբեր երկրներում՝ դեռևս 19-րդ դարի կեսերից։ Մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, գերմանիան, Շվեդիան, Բելգիան և այլն, արդեն ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ։ Իսլանդիայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում էլ մարդիկ աշխատում են շաբաթը 4 օր։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատաժամանակի կրճատումը վնաս չի հասցնում տնտեսությանը, այլ ավելի է օգնում՝ կարգավորելով կյանքի որակն ու հասնելով արտադրողականության աճի։ Բացի այդ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կարող են հիվանդություններ առաջացնել մարդկանց մոտ։

Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Այն մեկ օրվա ընթացքում ստացել է 346 կողմ ձայն։