
Արարատ քաղաքում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի
Դեկտեմբերի 20-ին Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում դանակահարություն է տեղի ունեցել:
«Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տարեկան տղա։ Վիրավորը կրծքավանդակին է հարվածներ ատացել։
Ժամը 17:30-ի սահմաններում դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ՝ 13-ամյա տղա:
Նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին ծնողների ուղեկցությամբ։ Հանցագործության գործիքը՝ դանակը հայտանբերված է։