ՀայաստանՔաղաքականություն

Քովիդի 2 դրական և 1 բացասական թեստ․ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական հանդիպմանը

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ քովիդի դրական արդյունքի պատճառով։ Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Փաշինյան — Պուտին հանդիպում նախատեսված չէ, թեև դեռ հայտնի չէր Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ։ Բացի այդ՝ նշվում է նաև, որ նա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին (ԵԱՏՄ) էլ չի կարողանա անձամբ ներկայանալ և կմասնակցի տեսակապի միջոցով։ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը չի մասնակցել նաև Իհլամ Ալիևը՝ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքի պատճառով։

Սրանից կարճ ժամանակ անց Փաշինյանը կրկին հայտարարեց, որ թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել։ Դրանից հետո արդեն մի շարք պաշտոնական հանդիպումներ չեղարկվեցին կամ տեղափոխվեցին։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նոյեմբերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունների 192 նոր դեպք։

Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր։ Պուտինը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին մասնակցել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին: