
Մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը
Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Նիկոլ Փաշինյանը տեսակապով է մասնակցել հանդիպմանը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ էին հայտարարություններ տարածել։ Սակայն, եթե այս դեպքում Փաշինյանը կարողացել է թեկուզ տեսակապով միանալ գագաթնաժողովին, ապա դեկտեմբերի 25-ին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին նա ընդհանրապես չի մասնակցել։
Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի ձևաչափին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Այդուամենայնիվ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այսպիսով դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները, — նշել է Պեսկովը։
Փաշինյանն էլ իր ելույթում ընդգծել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի կարևորությունը և նշել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերում։ Առաջնահերթությունների մեջ առանձնացվել է համատեղ պոտենցիալի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, IT համայնքի ջանքերի համախմբումը ինովացիոն լուծումների ներմուծումը ԵԱՏՄ-ում և այլն։
2025 թվականին կավարտվի Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում։
Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այսօր ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։