
Պայթյուն ավտոմեքենայում․ կա զոհ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում՝ լիցքավորման ժամանակ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 34 պայթյուն՝ 9 զոհով և 39 տուժածներով։ 34 պայթյունից 24-ը գազի արտահոսքին են վերաբերում։ Այս ցուցանիշը ավելի բարձր է 2023 թվականի ցուցանիշներից։