
Հայաստանը կմիանա արհեստական ինտելեկտի վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին
Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվեցիայի ստորագրմանը։
Այս կոնվեցիայով Հայաստանը կմիանա արհեստական ինտելեկտի վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին։ Դրա նպատակն է ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը արհեստական ինտելեկտի ոլորտում։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել փաստաթղթի ստորագրման առաջարկությանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարտավորվում է կազմակերպել միջազգային համաձայնագրի ստորագրումը: