ՀայաստանՍոցիալական

Հունվարի 1-ին Սյունիքում 9 երեխա է ծնվել

Սյունիքի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով տեղակալ Նարե Ղազարյանն հունվարի 1-ին այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Նարե Ղազարյանը մայրիկներին մաղթել է առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն։

Մարզպետի անունից շնորհավորանք ու դրամական պարգև այսօր կստանան նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում 2025 թվականի առաջին օրը ծնված սյունեցիները։ 2024 թվականին մարզում ծնվել է 1041 երեխա։