ԱշխարհՔաղաքականություն

Վրացի ցուցարարները Ամանորը նշել են Ռուսթավելիի պողոտայում

Վրացի ցուցարարները Նոր տարվա գիշերը դուրս են եկել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտա՝ նշելու Ամանորն ու պայքարելու իշխանության դեմ։ Հազարավոր վրացիներ Եվրամիության դրոշներով և հակակառավարական կարգախոսներ վանկարկելով Ռուսթավելիում են անցկացրել գիշերը։ Սրա մասին հայտնում է Euronews-ը։

Շատ ցուցարարներ մնացել են խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք բողոքում են եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ։ Ցուցարարները տոնական սեղան են գցել, երգել, հրավառություն արել, պարել։ Նրանց է միացել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները մինչև երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կշարունակեն բողոքի ցույցերը։