ՀայաստանՊատահար

Տավուշի և Գեղարքունիքի մարզի սարերում հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Սրա մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հրդեհների մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում։ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։