
Հայաստանի որոշ հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ Հայաստանի որոշ հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր՝ հունվարի 5-ի ուշ երեկոյան, առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։
Վաղը՝ հունվարի 6-ի ցերեկվանից սկսած, տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: