ՀայաստանՊատահար

Երևան-Ապարան երթուղու «Գազելը» հայտնվել է ձորակում. կա 13 տուժած

Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Դրա հետևանքով կա 13 տուժած։ Սրա մասին հայտնել է Ներքին գործերի նախրարության փրկարար ծառայությունը։

Հունվարի 6-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։

Նշվում է, որ վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» և «Ապարան» բժշկական կենտրոններ: