ՀայաստանՍոցիալական

Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը բոլոր քաղաքացիները պետք է եկամտի հայտարարագիր ներկայացնեն

Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը բոլոր աշխատողները (բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների) պետք է հարկային հայտարարագրեր ներկայացնեն Հայաստանում։

Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։

Դրա համար անհրաժեշտ կլինի էլեկտրոնային նույնականացում, որի համար կան մի քանի եղանակներ։ Դրանցից մեկը՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ միջոցով, մյուսը՝ ՊԵԿ-ի կայքում, երրորդը՝ ID քարտի և ընթերցող սարքի միջոցով, չորրորդը՝ SIM քարտի միջոցով (այն կտեղադրվի ցանկացած բջջային օպերատորի սպասարկման գրասենյակում): Հայտարարագրերի մեծ մասը կստեղծվի ավտոմատ կերպով՝ հիմնվելով կոմիտեի տվյալների բազաների վրա:

Հայտարարագիր ներկայացնելով՝ կարելի է ստանալ մինչև 100 հազար դրամ հարկի վերադարձ՝ որպես կրթության և առողջության ապահովագրության ծախսերի փոխհատուցում (միայն քաղաքացիական ծառայողների ապահովագրական փաթեթի շրջանակներում): Դրա համար բուհը կամ հիվանդանոցը էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր է ուղարկում հարկային ծառայություն, այնուհետև քաղաքացին պետք է դիմում ներկայացնի ՊԵԿ և նշի հաշվեհամարը, որով ստացվելու է գումարը։

Հայտարարագրերի մի մասը պետք է ինքնաշխատ եղանակով իրականացվի, այսինքն՝ ավտոմատ եղանակով։ Օրինակ, դուք մի քանի տեղ աշխատում եք, այդ եկամուտները միանգամից հայտարարգրում ցուցադրվելու են։ Դուք միայն հայտարարգրելու եք այն եկամուտը, որը չի երևում։ Դիցուք, քաղաքացին աշխատում է նախարարությունում, այդտեղից ստացված եկամուտն ավտոմատ ցուցադրվելու է հայտարարագրում, դա լրացնելու կարիք չի լինի, սակայն այդ նույն քաղաքացին, հնարավոր է, նաև աշխատանքին զուգահեռ զբաղվում է գյուղատնտեսությամբ, որից ստացված եկամուտը չի երևում։ Այդ քաղաքացին հենց իր ստացված բերքի եկամուտն է հայտարարագրելու։

Բացի Հայաստանի քաղաքացիներից՝ այն անձինք, ովքեր Հայաստանում 180 օրից ավելի են մնում, համարվում են ռեզիդենտ և պարտավորվում են հայտարարագիր ներկայացնել։