
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 7 օրվանից դարձավ 4 օր
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, ապա դարձավ 7 օր։
2024 թվականի ավարտին ու 2025 թվականի սկզբին Երևանի հասարակական տրանսպորտից երթևեկելու կանոնների մեջ փոփոխություններ եղան։ Քաղաքապետարանը գործարկեց առանձին կայքը՝ transport.yerevan.am, այստեղ կարող եք ծանոթանալ առաջարկվող շաբաթական, ամսական, տարեկան և մյուս բոլոր փաթեթներին, համեմատել ու հաշվել, թե փետրվարի 1-ից ձեզ համար որ տարբերակն ավելի ձեռնտու կլինի, քանի որ գնային փոփոխությունները կգործեն փետրվարի 1-ից։
Նախորդ տարվանից հնարավոր դարձավ վճարումներ իրականացնել քարտային տարբերակով։ Մշակվում է նաև NFC և Google Pay վճարային տարբերակների գործարկումը։ Հունվարի 1-ից 100 դրամանոցներով վճարումներ անել ավտոբուսում հնարավոր չէ։ Պետք է գնել «Թել-Սել» տերմինալից/հավելվածից։
Ավտոբուսների համար առայժմ գործում է նույն 100 դրամ սակագինը, տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող եք 50 դրամ վճարել: Քաղաքապետարանը դեկտեմբերին որոշեց մեկ ամսով հետաձգել թանկացումը, բացատրեցին, թե սա անում են միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը հնարավորինս դյուրին դարձնելու համար: