ՀայաստանՍպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA-250 մրցաշարում

Հայաստանը ներկայանցող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Աշխարհի 44-րդ ռակետը առավելության է հասել Սյու Վանի նկատմամբ (Չինաստան, 108-րդ ռակետ) երկու սեթում էլ՝ 6:3, 7:5: Մրցախաղը տևել է 1 ժամ 35 րոպե։ Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Գրետ Մինենի (Բելգիա, 94-րդ ռակետ) դեմ։

Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։

Մինչ այս հայ թենիսիստուհին մասնակցել է դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը «Brisbane International presented by Evie» մրցաշարին։ Նա պայքարը սկսել էր 1/64-րդ եզրափակչից, բայց պայքարից դուրս մնաց 1/16 եզրափակչում։ Այդ մրցաշարից Ավանեսյանը վաստակեց 17,750 դոլար։