
Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն
Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում կփոխվեն քառատողերի տեղերը: Առաջարկվել է նաև «որ ապրել ես դարեդար» բառակապակցությունը փոխարինել «որ ապրում ես դարեդար» տողերով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կարող է հիշել, որ տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանի օրհներգը լսել է տարբեր կատարմամբ։ Մի տեղ մի քիչ արագ են երգել, մի տեղ՝ մի քիչ դանդաղ, մի տեղ երաժշտական գործիքները մի քիչ այլ նոտաներ են նվագել․․․ Ըստ էության՝ անհասկանալի է եղել, թե որն է Հայաստանի Հանրապետության պաշտոնապես հաստատված օրենքը։ Մինչև այս պահը չկա պաշտոնական հրապարակված տարբերակ, — նշել է Գաբրիելյանը։
Օրենքի ընդումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ գործիքային, վոկալային, կարճ տարբերակներով։